Մեր Մասին

"ՍոնաՏ"-ը սիրով ծանոթանում է ձեզ հետ: Մենք ծնվել ենք 1994-ին, իսկ 1998-ին մեր ընտանիքը կազմավորվեց ու համալրվեց այն շնորհալի կանանցով, ովքեր արդեն ինը տարի է իրենց հմտությունն ու հոգու սերն են տալիս սիրած գործին:

2003-ին մեր ընտանիքն անվանվեց "ՍոնաՏ": Այստեղ թագավորում են սերը, համերաշխությունը, ջերմությունը: Մենք միասին տոնում ենք տարվա բոլոր տոները:

Ասում են` համեղ են "ՍոնաՏի"-ի խմորեղենները, բարի ու ժպտուն են "ՍոնաՏ"-ի աշխատողները:

Թող ինքնագովազդ չհնչի, բայց կարծում ենք` մեր համերաշխ, գործին նվիրված, նրբաճաշակ, ստեղծագործ կոլեկտիվի ժպիտը, հոգու շունչն ու ջերմությունն են քաղցրացնում "ՍոնաՏ"-ի անուշաբույր թխվածքները:

Մեր տորթերը` որպես հաճելի անակնկալ, տարբեր առիթներով պատրաստ են հյուրընկալվել ձեր բնակարաններում` զարդարելու ձեր տոնական սեղանները ու գոհացնելու քմահաճ հյուրերին: